Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ թուրք զինվորականները կիրականացնեն Լեռնային Ղարաբաղի այն տարածքների ականազերծումը, որոնք անցել են Բաքվի վերահսկողության տակ։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Թուրքիայի զինված ուժերի մասնագետները ականներն ու ինքնաշեն պայթուցիկ սարքերը հեռացնելու գործում սկսել են օժանդակություն ցույց տալ ադրբեջանական բանակին»,- ասվել է հաղորդագրության մեջ: