Թուրքիայում պարետային ժամ է սահմանվել 21:00-ից 05:00-ն

Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել պարետային ժամ սահմանել աշխատանքային օրերին՝ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ТАСС-ը։

«Աշխատանքային օրերին սահմանվում է 21: 00-ից 05:00 դուրս գալու սահմանափակում: Պարետային ժամը կգործի նաև ուրբաթ 21:00-ից երկուշաբթի 05:00: Այսպիսով, շաբաթ և կիրակի օրերին մենք բոլորս տանն ենք լինելու», -նշել է Էրդողանը։

Բացի այդ, սահմանափակումներ են դրվում հանրապետության մթերային խանութների և առևտրի կենտրոնների այցելուների քանակի վրա։ Նշված հաստատություններ մուտք գործելիս մարդկանց մոտ սկանավորվելու են QR կոդեր, որոնք կոչվում են «Առողջության կոդեր»:

Էրդողանը հորդորել է Թուրքիայի բնակիչներին զերծ մնալ հյուրեր իրենց տուն հրավիրելուց, ինչպես նաև զերծ մնալ Ամանորը նշելուց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել