Թայվանի օրենսդիրները խոզի աղիքներ են նետել իրար վրա՝ մսի ներկրման հետ կապված փոփոխությունների պատճառով

Թայվանի օրենսդիրները խոզի աղիքներ են նետել իրար վրա և բռունցքով հարվածել միմյանց, քանի որ խորհրդարանում ծեծկռտուք էր սկսվել ԱՄՆ-ից խոզի մսի ներմուծման սահմանափակումները մեղմելու առաջարկի պատճառով:

Այս մասին հայտնում է CNN լրատվական գործակալությունը։

Վեճը կապված էր Թայվանի նախագահի որոշման հետ՝ թույլատրել ներկրել ռակտոպամին պարունակող խոզի միս, որը արգելված է տարբեր երկրներում, այդ թվում` Չինաստանում և Եվրամիության մի շարք երկրներում։

Խորհրդարանական ծեծկռտուքը ժողովրդավարական Թայվանում հազվադեպ երևույթ չէ: Օրինակ ՝ 2017-ին քաղաքական գործիչները ենթակառուցվածքային ծրագրի շուրջ օրեր շարունակ վիճելուց հետո միմյանց վրա աթոռներ ու ջուր էին նետում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել