Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կորոնավիրուսային վարակով պայմանավորված նոյեմբերի 30-ից ժամանակավորապես կփակվեն Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակները:
Քաղաքացիները կարող են օգտվել քաղաքապետարանի պաշտոնական կայքում հասանելի առցանց գործիքներից:
Դիմումների համար՝ https://arcanc.yerevan.am/am/fast-app/
Երևանի քաղաքապետարանում գործում է «Թեժ գիծ»
Թեժ գծի հեռախոսահամարները կգործեն բնակչության հետ կապն առավել արդյունավետ դարձնելու, քաղաքացիներից տարաբնույթ տեղեկատվություն և առաջարկություններ ստանալու, նրանց մտահոգություններին, պահանջներին ու բողոքներին, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատանքի վերաբերյալ կարծիքներն առավել լսելի դարձնելու նպատակով:
Երևանի քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարն է 1-05, որը գործում է ամեն օր՝ ժամը 9։00-ից 18։00-ն:
Արտակարգ իրավիճակների դեպքում գործում է 1-08 շուրջօրյա հեռախոսահամարը:
Վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարները գործում են աշխատանքային օրերին՝ 9։00-ից 18։00-ն:
Աջափնյակ վարչական շրջան +(374 11) 518-008
Ավան վարչական շրջան +(374 11) 518-111
Արաբկիր վարչական շրջան +(374 11) 518-188
Դավթաշեն վարչական շրջան +(374 11) 518-288
Էրեբունի վարչական շրջան +(374 11) 518-388
Կենտրոն վարչական շրջան +(374 11) 518-488
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան +(374 11) 518-588
Նոր Նորք վարչական շրջան +(374 11) 518-688
Նորք-Մարաշ վարչական շրջան +(374 11) 518-718
Նուբարաշեն վարչական շրջան +(374 11) 518-738
Շենգավիթ վարչական շրջան +(374 11) 518-808
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան +(374 11) 518-889
101, 911, 112, 108 – ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն
102 – Ոստիկանություն
103 – Շտապ բուժօգնության ծառայություն
104 -Գազի վթարային ծառայություն