Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հայտնում է․
«Իմ դիրքորոշումն այսօրվա Երևանի ավագանու նիստին երկու գործընկերներիս կողմից վարչապետի հրաժարականի պահանջի նախաձեռնության վերաբերյալ:
Դավիթ Խաժակյանն իր խոսքում նշեց, որ ավագանին դա քաղաքական մարմին է, որի հետ համաձայն եմ, և որպես քաղաքական կուսակցության քվոտայով մանդատ ստացած ավագանու անդամ, հավատարիմ մնալով և կիսելով կուսակցությանս դիրքորոշումները, չունեմ ավելացնելու բան, քան «Հանրապետություն» կուսակցության հայտարարությունն է,որում մասնավորապես ասվում է, որ «Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ հիմա ամենակարևոր խնդիրը ներքաղաքական լարվածության թուլացումն է։ Այո, խնդրի լուծման վերջնական բանալին արտահերթ ընտրություններն են, որը պետք է արվի ընտրական օրենսդրության փոփոխությամբ, ավելի հանգիստ և ոչ էմոցիոնալ ժամանակում։
Խնդրի լուծումը տեսնում ենք միայն Սահմանադրության շրջանակում և խորհրդարանական ուժերի, կառավարության և նախագահի ընդհանուր հայտարարի գալու միջոցով»։