Մեզ անվանեցիք նզովյալ, որովհետև ձեզ հետ երկու քայլ չէինք քայլել․ Թեհմինա Վարդանյանը և Դավիթ Խաժակյանը պահանջում են վարչապետի հրաժարականը

Երևանի ավագանու անդամներից Թեհմինա Վարդանյանը և Դավիթ Խաժակյանը պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, Երևանի ավանագնու նիստի ժամանակ ասաց Թեհմինա Վարդանյանը։

«Պահանջում ենք ժամ առաջ լքել վարչապետի պաշտոնը։ Ավելի քան 2 տարի՝ ինչպես կենտրոնական, այնպես էլ քաղաքային իշխանությունները տապալել են կառավարումը, տվել սին խոստումներ և անդադար մանիպուլացրել հասարակությանը՝ բոլոր կարևորագույն խնդիրների հետ կապված։ Մենք այս ողջ նթացքում հնարավորիս օգտագործել են բոլոր հարթակները՝ հանրությանն ու ձեզ տեղեկացնելու, թե ինչ է կատարվում տարբեր մասնավոր, պետական, քաղաքային ոլորտներում։ Ձեր և ձեր թիմի անէական ղեկավարի ձեռքով ժողովրդին 2,5 տարի առաջ բաժանեցիք «սևերի և սպիտակների» և այս դահլիճում նստած շատերդ բոլորիս բաժանեցիք «սևերի և սպիտակների», մենք դարձանք «սև», դուք դարձաք «սպիտակ», մեզ անվանեցիք նզովյալ, որովհետև ձեզ հետ երկու քայլ չէինք քայլել, բայց փորձը ցույց տվեց, որ այսօր կանգնեցինք շատ լուրջ խնդրի առաջ, որի պատասխանատվությունը կրում է այս դահլիճում յուրաքանչյուրը»,-ասաց Վարդանյանը։

Ավագանու անդամը կոչ արեց մյուսներին ևս միանալ իրենց պահանջին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել