Ամսի 19-ին մեր «եղբայր» ռուսները, իրենց եղբայր ադրբեջանական զորքերին դուրս բերեցին Շուշիից, իրենց իսկ մեքենաներով․ Սամվել Խաչատրյան

«Ինովացիոն և տեխնոլոգիական համայնք» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի երկու խոսք Շուշիից…..

Դիմացիս լեռը Շուշին է…..

Ամսի 10-ին տեղափոխվել ենք Շուշիի մատույցներ պաշտպանելու ստրատեգիական ճանապարհները և հարակից գյուղերը։ Գյուղացիները վաղուց դիմել էին փախուստի զանգվածաբար (ցավով եմ ասում այս իրողությունը)։

Թուրքերը համատարած ցվրվել էին հարակից անտառներում, ամեն մեկը որքան հնարավոր է առաջ էր շարժվում, դրոշը խփում և խրամատավորվում։ Ու էս ամենը տեղի էր ունենում մեր աչքի առաջ։ Խնդիրը ճանապարհներն ու գյուղերի տները անառիկ պահելն էր……

Ամսի 10-ից սկսած թուրքերը սկսեցին բարձրանալ Շուշի լեռնային արահետներով, քերծերով և ժայռերով։ Ու քանի որ խիստ բարդ ա, նման մարշ բրասոկը սկսեցին փոքրիկ խմբերով զոռով բարձրանալ։

3-4 օր անց արդեն Շուշիում էին, ու անգամ ծանր հրետանիով կրակեցին, ի նշան հաղթանակի։

Մի քանի օր էլ մնալով Շուշիում՝ ամսի 19-ին, կտրված հիմնական զորքերից, որոշեցին դուրս գալ, բայց այս անգամ որ էդքան զոռով ու դժվար ճանապարհ չանցնեն, մեր «եղբայր» ռուսները, իրենց եղբայր ադրբեջանական զորքերին դուրս բերեցին Շուշիից, իրենց իսկ մեքենաներով։ Հետո էլ մեր վերահսկողության տակ գտնվող ճանապարհով, խաղաղասիրական նպատակներով տարան դեպի Կարմիր Շուկա, դեպի իրենց զորքերը (դե, տղերքը կռիվ տված հերոսներ էին) ։

Աբսուրդն էն էր, որ էդ հրոսակներին 3+3 Ուրալով տանելուց հետո, նույն ճանապարհով նոր, թարմ ուժեր բերեցին ու բարձրացրեցին քաղաք։

Միայն հիմարը կարող է չտեսնել ռուս թուրքական օկուպացիան։

Հիմա էլ ճանապարհները մեր վերահսկողության տակ են, բայց ռուսների օգտագործման իրավունքով»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին ադրբեջանական զորքերը լքել են Շուշին: Ռուսաստանի խաղաղապահ ուժերը տեխնիկան ուղեկցել են մշտական ​​տեղակայման վայր: Զորքերի դուրսբերման կադրերը ցուցադրել է «Իզվեստիա»-ն: Զորքերի վերադարձի մասին չի նշվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել