Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նախարարության և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցության շրջանակում Արցախից ժամանած և հեռավար ուսուցմանը միանալու համար տեխնիկական միջոցների և կապի հասանելիություն չունեցող դպրոցականները հնարավորություն կունենան դպրոցների հեռավար ուսուցմանը միանալ ԹՈՒՄՈ կենտրոններից (Երևան՝ Հալաբյան 16, Դիլիջան՝ Մյասնիկյան 63, Գյումրի՝ Սչորս 1)՝ օգտվելով անհրաժեշտ տեխնիկական միջոցներից:
Կենտրոններում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները:
Արցախցի աշակերտներին ընդունելիս առաջնահերթությունը կտրվի այն դպրոցականներին, որոնք բնակվում են ԹՈՒՄՈ կենտրոնների հարևանությամբ և հանրային տրանսպորտի ապահովման խնդիր չունեն՝ հաշվի առնելով կենտրոնի կողմից սահմանափակ թվով աշակերտներ ընդունելու և տեխնիկական միջոցներով ապահովելու հանգամանքը:
ԹՈՒՄՈ կենտրոններից հեռավար ուսուցմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ նոյեմբերի 25-ը լրացնել հետևյալ հարցաթերթիկը՝ https://docs.google.com/…/1KSUoQz5uNTQ24vlBzwe6…/edit… »։