Թուրքիան կորոնավիրուսից մահացության ռեկորդ է գրանցել

Թուրքիայում օրական կորոնավիրուսից մահացությունների թիվը կազմել է 141, սա համաճարակի սկզբից ի վեր առավելագույն ցուցանիշն է. Ուրբաթ օրը հայտնաբերվել է հիվանդության 5,103 նոր դեպք, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նախկինում մահվան առավելագույն թիվը գրանցվել էր ապրիլի 19-ին` 127:

«Այսօր հայտնաբերվել է COVID-19 5103 նոր դեպք, ընդհանուր վարակվածները ՝ 435 273. մահացել է 141 հիվանդ, ընդհանուր մահացությունը ՝ 12․084։ 3990 հիվանդ գտնվում է ծանր վիճակում», – նշվում է առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել