Մարդիկ, որոնք փորձում են խոչընդոտել համաձայնագրի իրականացմանը, պետք է հասկանան, որ դրա այլընտրանքը պատերազմն է․ Պուտինը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մասին

Մարդիկ, որոնք փորձում են խոչընդոտել համաձայնագրի իրականացմանը, պետք է հասկանան, որ դրա այլընտրանքը պատերազմն է։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է РИА Новости-ն։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ փորձեր են եղել խաղաղապահ առաքելության բնույթը փոխելու հետ կապված։

Պուտինը հույս ունի, որ Ղարաբաղի հարցով առաջիկա խորհրդակցությունները կօգնեն գործընթացի հետագա կարգավորման հարցում:

Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության թեմայով հանդիպմանը նախագահը նշել է, որ պայմանավորվել է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ, որ առաջիկայում երկու երկրներ կուղարկվի Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակություն:

Պուտինը նշել է, որ պատվիրակության խնդիրն է քննարկել նոյեմբերի 9-ի հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության իրականացման արդիական, ամենահրատապ խնդիրները:

«Հուսով եմ, որ առաջիկա խորհրդատվությունները կօգնեն լուրջ առաջընթաց գրանցել այս ոլորտներում», – ասել է Պուտինը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել