Բազմաթիվ արցախցիներ իրենց սոցցանցային և էլեկտրոնային հաշիվներ բացված թողել են համակարգիչների վրա․ ի՞նչ անել

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում է․

«Նոր իմացա, որ բազմաթիվ արցախցիներ իրենց տարբեր սոցցանցային եւ էլեկտրոնային հաշիվներ բացված թողել են համակարգիչների վրա, որոնք հիմա ադրբեջանցիների ձեռքում եմ։ Կարճ բացատրեմ, թե ոնց դուրս գալ այնտեղի համակարգիչներից, որ դրանց ձեռքը չանցնեն ֆեյսբուք կամ էլեկտրոնային փաստը։ Այսպիսով․

Ֆեյսբուքի դեպքում մտնում ենք այստեղ – https://www.facebook.com/settings?tab=security

Հենց վերեւի հատվածում երեում են այն սարքերը, որտեղ դուք լոգին եք եղած։ Բոլոր այն սարքերը, որոնք ձեր ձեռքում չեն – կողքի երեք կետիկն եք սխմում ու տալիս եք դուրս գալ։

Gmail – https://myaccount.google.com/device-activity?gar=1 – նույն բանը, էլի երեք կետիկով։

mail.ru – մտնում ենք https://id.mail.ru/security – այստեղ Devices – Устройства – ու էլի փակում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել