Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց. Աննա Նաղդալյան

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց»:

Քիչ անց, ԱԳՆ-ից որպես լրացում նշվեց․

«ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Շուշի քաղաքից հրաժարվելու հարցի՝ խաղաղ գործընթացի փաստաթղթերում ներառված լինելու վերաբերյալ հարցին․

Հարց. Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանին պետք է հանձնվեր Շուշին: Ինչպես կմեկնաբանեք՝ որ փաստաթղթերում և ինչ ձևով է քննարկվել Արցախի Շուշի քաղաքի հանձնման հարցը:

Պատասխան. Հստակ նշեմ, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: Ինչպես նշվել է նաև ՀՀ վարչապետի կողմից, որ այդ հարցը ներառված չի եղել խաղաղ գործընթացի որևէ փաստաթղթում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել