Մեր հնարավորությունները 2016 թվականի ապրիլյան պատերազմով սպառվել են․ Նիկոլ Փաշինյան

Չի եղել ավելի լավ տարբերակ, քան ստորագրված հայտարարությունը։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում պատգամավորների հարցերին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բանակցային փաթեթներ եղել են, բանակցային փաթեթ ի՞նչ է․ թուղթ, որի վրա կարող ես գրել քո լավագույն ցանկությունները նույնիսկ։ Բայց այդ բանակցային փաթեթներից որևէ մեկն իրագործվե՞լ է։ Մենք խոսում ենք իրականության մասին, թե՝ տեսական քննարկումների մասին։ Ոչ մեկը չի իրագործվել։ Ես էլի ասացի, մեր մեծագույն խնդիրն այդ տեսական քննարկումների դաշտն անվերջ երակարաձգելու, մեր հնարավորությունները 2016 թվականի ապրիլյան պատերազմով սպառվել են, հարգելի գործընկերներ։ Եկեք դա արձանագրենք։ Մենք 2016 թվականի ապրիլից հետո ունեիքն երկու գործողություն՝ կամ հրաժարվել մեր իրավունքներին, կամ փորձել պաշտպանել մեր իրավունքները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Իր խոսքում, նա նշեց, որ թուղթ են ցույց տալիս ու ասում՝ այս թղթում Շուշիի մասին բան չկա։ «Բան չկա, դրա համար այդ թուղթը չի իրագործվել, կյանքի՞ է կոչվել այդ թուղթը։ Այնքան թղթեր կան, Կազանի թուղթն էլ կա, կյանքի՞ է կոչվել այդ թուղթը։ Դրանից առաջ մի հատ ուրիշ թուղթ էլ կար, կյանքի՞ է կոչվել։ Որևէ թուղթ կյանքի կոչվե՞լ է։ Իսկ ինչու՞, ինչու՞ կյանքի չի կոչվել, որևէ մեկը կարո՞ց է բացատրել։ Չեն ուզե՞լ կյանքի կոչել։ Այդ լավ փաստաթղթերը, որ եղել են, չեն ուզե՞լ ստորագրել, ինչ-որ դավադրությու՞ն է եղել։ Ոչ։ Երբ ինձ հարցնում են պարամետրերի մասին, թե որ պայամններում է ինչ հնարավոր, ես պատասխանում եմ․ չեմ ասում, որ թուղթ կար, որի մեջ սա կամ նա էր գրած։ Ես ասում եմ․ այս արդյունքը հնարավոր էր ապահովել միայն այս պայմաններում»,-ասաց վարչապետը։

Նա նշեց, որ խնդիրը այն է, որ ինչ-որ տեղ տպած թղթերին ավելի շատ են հավատացել, քան իրողություններին։

Վարչապետը նշեց, որ դեմ չէ այս պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծվելուն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել