ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակում է Լեռնային Ղարաբաղում դիտորդական կայանների տեղակայման քարտեզը

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ալիևը, ՀՀ վարչապետ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության Նախագահը նոյեմբերի 9-ին հայտարարություն են ստորագրել, որով հայտարարել են ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մասին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020 թ. նոյեմբերի 10-ի Մոսկվայի ժամանակով 00:00-ից (Երևանի ժամանակով 01։00):

Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առել իրենց զբաղեցրած դիրքերում: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքով:

Իրականացվում է ռազմագերիների, այլ կալանավորված անձանց և մահացածների մարմինների փոխանակում:

Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը պետք է ապաարգելափակվեն: Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի սահմանապահները։

Լուսանկարը՝ ParaTV-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել