«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» համահայկական շարժումը հայտարարություն է տարածել

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» համահայկական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հանրապետությունում ստեղծվել է լարված ու բախումնավտանգ իրավիճակ:
Բախումներից խուսափելու, ինչպես նաև դրանց դեպքում հետագա անցանկալի զարգացումները չեզոքացնելու նպատակով բոլոր կողմերին կոչ ենք անում ստեղծել համակարգող մարմին:

Այդ մարմնի մեջ առաջարկում ենք ընդգրկել երկուական ներկայացուցիչներ 17 կուսակցություններից, Ազգային-ժողովրդավարական բևեռից, Իմ քայլը դաշինքից, ինչպես նաև ՀՀ նախագահի ապարատից:
Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ
12 նոյեմբեր 2020 թ., Երևան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել