Արկադի Տեր-Թադևոսյանն այսօր՝ նոյեմբերի 10-ին, հանդես է եկել ասուլիսով և հայտարարությամբ։
«Այսօր մեզնից ավելի քան երբևէ կախված է հայ ժողովրդի ճակատագիրը: Մենք պետք է կարողանանք ստաբիլություն պահպանել պետության և կառավարման համակարգի նկատմամբ: Մենք իրավունք չունենք զգացմունքներին տրվելու, թույլ տալ քայլեր, որոնք էլ ավելի կբարդացնեն ներկա դրությունը:
Ես տեսնում եմ հնարավորություն մեր հասարակության բոլոր առողջ ուժերի հայկական ինտիլիգենցիայի, հանրային և քաղաքական գործիչների համախմբելու հնարավորություն ճիշտ որոշում փնտրելու և ծանր իրավիճակից ելք գտնելու համար: Ես ոչ մի քաղաքական և անձնական նպատակ չեմ հետապնդում:
Կոչ եմ անում մնացած բոլորին, ովքեր այսօր հանրության մեջ որևէ կարևոր դեր են խաղում, վեր կանգնել նեղ քաղաքական և այլ շահերից: Ես համարում եմ, որ իրավիճակից ելք գտնելու համար անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիական խորհուրդ, որի կազմում կլինեն մտավորականության ներկայացուցիչներ, հանրային և քաղաքական գործիչներ, որոնց հանրությունը վստահում է:
Ես կարող եմ ստանձնել այս գործունեության համակարգումը: Քաղաքացիական խորհուրդը կաշխատի Արաշակունյաց 5 հասցեում»,- ասաց Կոմանդոսը։
Նա հորդորեց մեղավորներ չփնտրել և միյանց դեմ չտրամադրեվել, ժամանակ է հարկավոր։ Անդրադառնալով Արցախի նախագահի հայտատարությանը, որ Շուշին նոյեմբորի 7-ից չի գտնվում հայկական զիված ուժերի տիրապետության տակ, նա ասաց, որ տեղյակ չի եղել այդ մասին։