Արարատ Միրզոյանը վիրահատվել է

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վիրահատվել է: Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

«Ընկերս, Արարատ ջան, քեզ ուժ եղբայրս։ Փառք Աստծո, որ կյանքիդ վտանգ չի սպառնում»,-գրել է պատգամավորը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի են ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են շրջափակում Միրզոյանի մեքենան, որից հետո նրան հանում մեքենայից և ծեծի ենթարկում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել