ՀԱՊԿ-ի հայտարարությունը՝ Մի-24 ուղղաթիռի խոցման կապակցությամբ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) լուրջ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման կապակցությամբ, որը հանգեցրել է ռուսական Մի-24 ուղղաթիռի հետ կապված միջադեպին: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Մենք ցավում ենք, որ Ղարաբաղում հակամարտության սրումը հանգեցրել է նման տխուր հետեւանքների: Մենք հայտնում ենք մեր լուրջ մտահոգությունը կատարվածի կապակցությամբ, ցավակցում ենք զոհված անձանց ընտանիքներին և հարազատներին», – ասել է նա:

Երկուշաբթի օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ Մի -24 ուղղաթիռը խոցվել է Հայաստանի վրայով թռչելիս՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ: Անձնակազմի երկու անդամ զոհվել է, ևս մեկը վիրավորվել է: Ինչպես նշված է գերատեսչությունում, ուղղաթիռը խոցվել է մարտական ​​գոտուց դուրս գտնվող շարժական զենիթահրթիռային համակարգից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել