Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ու հայտնել, որ Ադրբեջանն է խոցել ռուսական Մի-24 ուղղաթիռը ՀՀ-ի տարածում։
Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։
Նախարարությունը բացատրել է, որ սխալը տեղի է ունեցել այն բանի պատճառով, որ ուղղաթիռը թռչում էր հայ-ադրբեջանական սահմանին մոտակայքում, մինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում շարունակվում էին ակտիվ ռազմական բախումները: Թռիչքն իրականացվել է մթության մեջ, ցածր բարձրության վրա և ՀՕՊ համակարգերի ռադարների հայտնաբերման գոտուց դուրս: Բացի այդ, Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ նրանք ռուսական ուղղաթիռներ նախկինում չեն տեսել այն տարածքում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը: