ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը փորձում է պարզել, թե ով է հարվածել ռուսական Մի-24 ուղղաթիռին․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Ռուսաստանի Մի-24 ուղղաթիռը է խոցվել Հայաստանի վրայով թռչելիս` Ադրբեջանի հետ սահմանի մոտ: Մի-24-ը ընկել է լեռնային տարածքում, անձնակազմի երկու անդամ զոհվել է, երրորդը վնասվածքներով տեղափոխվել է աերոդրոմ։

ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը փոխանցում է ТАСС-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը փորձում պարզել, թե ով է խփել ռուսական Մի-24 ուղղաթիռին։

«102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում՝ պարզելու համար ռուսական ուղղաթիռը խոցած անձանց ինքնությունը», – ասված է նախարարության հայտարարության մեջ` հավելելով, որ ռուսական կործանված ուղղաթիռն ուղեկցում էր 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյունը։

Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ-ից հայտնել էինք, որ ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի աջակողմյան դաշտամիջյան հատվածում և բռնկվել։

Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և մեկ տուժած․ վերջինս տեղափոխվել է ՊՆ N զորամաս։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։11-ին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Լուսանկարները՝ ՀՀ ԱԻՆ-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել