«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ժողովուրդ ջան, երկու օր ա՝ ասում են վստահեք մեր բանակին։ Միայն վստահեք ու վերջ, առանց վերապահումների։ Ես չգիտեմ՝ ով ինչ ա գրում/ասում, ես բացարձակ ձեզ թանկով հանգստություն ու ապահովություն չեմ վաճառում։ Բայց Շուշիում այ էս պահին հանգիստ սուրճը վայելող մարդ գիտեմ։ Թողեք ապրենք՝ էլի։ Մի պարտվեք ժամանակից շուտ։ Խոսքս Հայաստանում գտնվողներին ա վերաբերում, որովհետև Արցախում ոնց որ հանգիստ են բոլորը։ Հա, նրանք զորք բերել են էլի, բայց եսիմ… առաջ էլ էին բերել»։
Նշենք, որ ավելի վաղ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է հայկական բանակի վերահսկողությունից։