Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը իր Ինստագրամի միկրոբլոգում հայտնել է հրաժարական տալու մասին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ալբայրաքի ինստագրամյան գրառումը, վերջինս որպես հրաժարականի պատճառ նշել է առողջական խնդիրների առկայությունը։
«Որոշում եմ կայացրել առողջական խնդիրներիս պատճառով դադարեցնել նախարարի պարտականությունների կատարումը, որոնք իրականացրել եմ մոտավորապես 5 տարի շարունակ»,- նշված է Ալբայրաքի գրառման մեջ։
Նշենք նաև, որ վերջինս նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է։