Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

«Հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Ռուսաստանի նախագահը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների մասին: Քննարկումները միտված են եղել ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու և քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորման տարբերակների որոնմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը փոխգործակցել հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել