ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի հաղթանակով երկրի փոխնախագահ կդառնա Քամալա Հարիսը: Նա կդառնա երկրի առաջին կինը այդ պաշտոնում, հայտնում է BBC News-ն։
Նշվում է, որ դեռ մեկ տարի առաջ Հարիսն ինքը նախագահական մրցապայքարին միանալու մտադրություն ուներ, սակայն իրադրությունը փոխվեց այս ամիսների ընթացքում: Այժմ 55-ամյա գործիչը Բայդենի հետ միասին կղեկավարի երկիրը: Նա կդառնա նաև երկրի առաջին ասիական ծագումով փոխնախագահը:
Նշենք, որ քիչ առաջ հայտնի է դարձել, որ Ջո Բայդենը հաղթում է ԱՄՆ նախագահական ընտրություններում, նա ստացել է ընտրիչների 273 ձայն՝ Թրամփի 214-ի դիմաց: