Փելոսին հայտարարել է, որ Բայդենը կդառնա ԱՄՆ նախագահ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտնել է, որ նախագահի թեկնածու Ջո Բայդենը շուտով կդառնա պետության ղեկավար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով ՝ Բայդենն արդեն մանդատ է ստացել ընտրողներից:

«Որքան ուրախալի է ներկայանալ ձեզ մոտ այսօր, երբ Ջո Բայդենն ունի այս անհավատալի մանդատը: Շատ շուտով նա կդառնա նորընտիր նախագահ։ Սա ուրախ օր է մեր երկրի համար», – լրագրողներին ասել է Փելոսին:

Նա ավելացրել է, որ այսօր առավոտյան պարզ է դարձել, որ Սպիտակ տան համար «ճակատամարտում» հաղթել է հենց Ջո Բայդենը և սենատոր Քամալա Հարիսը ԱՄՆ փոխնախագահի թեկնածու է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել