System Of A Down ռոք խումբը Արցախյան պատերազմի մասին 2 նոր երգ է թողարկել, ողջ հասույթը կուղղվի հիմնադրամին

15 տարի անց System Of A Down ռոք խումբը կրկին համատեղ նոր երգեր է թողարկել: Երգերից ստացված ողջ հասույթը կուղղվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը:

«Մենք, որպես SOAD, 15 տարվա ընթացքում առաջին անգամ նոր երաժշտություն ենք թողարկել: Դա անելու ժամանակը հիմա է, քանի որ միասին՝ չորսով, չափազանց կարևոր բան ունենք ասելու՝ որպես միասնական ձայն: Այս երկու երգերը՝ Protect The Land և Genocidal Humanoidz, խոսում են սարսափելի և լուրջ պատերազմի մասին, որն իրականացվում է մեր մշակութային հայրենիքների՝ Արցախի և Հայաստանի դեմ»,- գրել է Սերժ Թանկյանը:

Նա նաև գրել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի կոռումպացված վարչակարգերը ոչ միայն ուզում են տիրանալ Արցախին ու Հայաստանին, այլ նաև, օգտվելով նրանից, որ աշխարհը զբաղված է Covid-19-ով, ընտրություններով և քաղաքացիական անկարգություններով, ցեղասպանական գործողություններ են կատարում մարդկության և բնության հանդեպ:

«Իրենց վայրագությունները իրականացնելու համար նրանք օգտվում են այն բանից, որ աշխարհը չափազանց կենտրոնացած է COVID-ի, ընտրությունների եւ քաղաքացիական անկարգությունների վրա: Մենք այստեղ ենք՝ պաշտպանելու մեր հողը, մեր մշակույթը և մեր ազգը: Աչք փակելու ժամանակը չէ»,- ասել է Սերժ Թանկյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել