Միչիգանի դատարանը մերժել է Թրամփի հայցը նահանգում քվեների հաշվարկը կասեցնելու մասին․ Reuters

Միչիգանի դատարանը մերժել է ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հայցը՝ այս նահանգում ձայների հաշվարկը դադարեցնելու վերաբերյալ: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Reuters գործակալությունը:

Ըստ նրա, դատավոր Սինտիա Սթիվենսը վճիռը բանավոր է հրապարակել, ուրբաթ օրը գրավոր որոշում է սպասվում:

Նշենք, որ ավելի վաղ Փենսիլվանիայի Գերագույն դատարանը չեղյալ է համարել ստորին դատարանի որոշումը՝ հանրապետության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի շտաբի կողմից հաշվարկի ընթացակարգի վերաբերյալ ներկայացված հայցը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել