Վիսկոնսին նահանգում հաղթեց դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը: Այս կանխատեսումն է հրապարակել CNN հեռուստաալիքը:
Այս հաղթանակը թույլ է տալիս ապահովել ընտրական կոլեգիայի անդամների 10 ձայն՝ պահանջվող 270-ից:
Դոնալդ Թրամփը, ըստ ԶԼՄ-ների կանխատեսումների, արդեն ապահովել է 214 ընտրողների աջակցությունը, Ջո Բայդենը` 248-ի: Ձայների հաշվարկը Նևադա նահանգում (6 ընտրող), Միչիգանում (16), Փենսիլվանիայում (20), Ջորջիայում (16), Հյուսիսային Կարոլինայում ( 15) և Ալյասկա (3):
Ավելի վաղ հայտնել ենք, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը պահանջել է վերահաշվարկել ձայները ԱՄՆ Վիսկոնսին նահանգում։
ԱՄՆ գործող նախագահի թիմը հայտնել է, որ նահանգում քվեարկության ընթացքում հայտնաբերված խախտումները կասկած են հարուցում արդյունքների հուսալիության վերաբերյալ: