Adidas-ը դադարեցրել է համագործակցությունն ադրբեջանական «Քարաբաղ» ակումբի հետ

Գերմանական Adidas ընկերությունը նամակ է գրել ադրբեջանական «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբին՝ տեղեկացնելով համագործակցությունը միակողմանի կարգով դադարեցնելու մասին, հայտնում է Championat.com-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՈւԵՖԱ-ն հետքննություն է սկսել «Քարաբաղ» ակումբի մամլո ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի նկատմամբ: Վերջինս բոլոր տարիքի հայերին սպանելու կոչեր էր հրապարակել սոցցանցում: Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրան հեռացրել են ֆուտբոլային գործունեությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել