ԱՄՆ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներին պետք է սպասել ուրբաթ օրը․ «ՏԱՍՍ»

ԱՄՆ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներին պետք է սպասել ուրբաթ օրը: Այս կարծիքը չորեքշաբթի օրը հայտնեց CNN-ի մոսկովյան բյուրոյի նախկին ղեկավար, պրոֆեսոր Ջիլ Դուգերտին՝ «ՏԱՍՍ»-ում կայացած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ՝ նվիրված ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներին:

«Մենք չգիտենք և չենք իմանա արդյունքները մինչև ուրբաթ: Սա շատ լարված իրավիճակ է, քանի որ մարդիկ ուզում են իմանալ, թե ինչ է տեղի ունեցել», – ասել է նա:

Վերլուծաբանը նշել է, որ Վիսկոնսինի, Միչիգանի և Փենսիլվանիայի նման կարևոր նահանգների վերջնական տվյալները դեռ հայտնի չեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել