Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժից հետո փրկարարները փլատակներից հանել են 110 զոհերի մարմիններ, հայտնում է ТАСС-ը։
«Իզմիրում տեղի ունեցած երկրաշարժից հետո հայտնաբերվել է 110 զոհի դիակ, վիրավորվել է 1027 մարդ: Մենք հույսներս չենք կորցնում, և որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ վերջին մարդուն դուրս չեն բերել բեկորներից», – ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Հունաստանի Սամոս կղզուց 19 կմ հյուսիս-արևմուտք գտնվող ծովում 6,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է Աթենքում և Ստամբուլում: Ընդհանուր առմամբ, գրանցվել է ավելի քան 1100 հետցնցում, որոնցից ոմանք ունեցել են ավելի քան 4 բալ ուժգնություն: