Մեծ Բրիտանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

Ահաբեկչության վերլուծության միացյալ կենտրոնը Մեծ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը «էական»-ից բարձրացրել է «լուրջ»-ի:

Այս մասին թվիթերյան իր էջում հայտարարել է Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարար Փրիթի Պատելը:

«Դա նախազգուշական միջոց է, և այն հիմնված չէ որևէ կոնկրետ սպառնալիքի վրա: Հանրությունը պետք է շարունակի զգոնություն ցուցաբերել եւ ոստիկանությանը հայտնել ցանկացած կասկածելի գործողության մասին»,- գրել է Պատելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել