Թուրքական տեղական իշխանությունները որոշել են լուսային տեխնիկայի համաշխարհային նոր ռեկորդ սահմանել։ Թուրքիայի արևելքում գտնվող Աղրը (պատմանական Ալաշկերտի տարածաշրջանում գտնվող Կարաքիլիսե) քաղաքի քաղաքապետ Սավջը Սայանը հայտարարել է Արարատի՝ հայկական կողմից երևացող հատվածը Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով լուսավորելու նախաձեռնության մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին քաղաքապետը գրել է իր «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում, միաժամանակ տեղադրելով նաև Արարատի պատկերը՝ լուսավորված Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներով։ «Աղրըի քաղաքապետարանը արագ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում։ Մոտ ժամանակներս Արարատ լեռան` Հայաստանին նայող կողմից այս տեսարանը կտեսնեք։ Հույս ունեմ սա մարտադաշտում կոգեշնչի Հայաստանին»,-ասված է Սայանի գրառման մեջ։
https://twitter.com/SavciSayan/status/1323569291044769792?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1323569291044769792%7Ctwgr%5Eshare_3&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F1033797.html%3Ffbclid%3DIwAR3uT5TARC1ptqZVclBvA27_7lXYRw2CJWFU5hPGmtQ0JQsfje9pUbGP1Vs