Ռազմական փորձագետ, քրդագետ «Հայոց Հզոր բանակ» ծրագրի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ահաբեկչական խմբավորումների անդամների գերեվարումը և վկայությունները կայծակնային արագությամբ տարածվում են արաբական աշխարհում։ Դատելով արձագանքներից Թուրքիան խնդրի առաջ է կանգնելու հետագա հավաքագրման հարցում։ Կարծում եմ, որ այդ ահաբեկչական երկիրը հիմա կփոխի հավաքագրման ձևը։
Ենթադրում եմ, որ կլինի որոշակի կանխավճար և երաշխիք, որ ոչնչացվելուց հետո իրենց ընտանիքները չեն կանգնի ֆինանսական լուրջ խնդիրի առջև։
Բայց, միևնույն ժամանակ, վստահ եմ, որ այլևս Թուրքիան ի վիճակի չի լինի նոր ֆինանսական բեռով Սիրիայից ահաբեկիչներ ներգրավել արցախա-ադրբեջանական պատերազմում»։