Էրդողանի խոսնակը COVID-ով է վարակվել. РИА Новости

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար և խորհրդական Իբրահիմ Քալին հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես գտնվում եմ կորոնավիրուսի բուժման վերջին փուլում։ Ես հիմա լավ եմ: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր զանգահարում են, հարցնում, ուղարկում հաղորդագրություններ, աղոթում», – գրել է Քալինը Twitter- ում:

Շաբաթ օրը ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր կորոնավիրուսով վարակվելու մասին: Նա հոսպիտալացվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել