Ֆրանսիան չի բոյկոտի թուրքական արտադրանքն ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի կոչի

Ֆրանսիան չի բոյկոտի թուրքական արտադրանքն ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի կոչի: Այս մասին RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է արտաքին առևտրի նախարար Ֆրենկ Ռիեստերը. «Դա ամենևին օրակարգային չէ… Մենք չենք վարվի այնպես, ինչպես այսօր անում է Թուրքիան»,- RT-ի փոխանցմամբ ասել է նա:

Ավելի վաղ Europe 1 ռադիոալիքը հայտնել էր, որ Ֆրանսիան դիտարկում է մի շարք միջոցառումներ կիրառել՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչերին, մասնավորապես՝ սահմանափակել թուրքական ապրանքների ներկրումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել