«Դալմա Գարդեն Մոլ»-ից գողություն է կատարվել

Մարտի 30-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների կողմից գողություններ կատարելու կասկածանքով Ռուսթավելու փողոցի տներից մեկից բերմանէ ենթարկվել 1988 թ. ծնված Տաթևիկ Ս.-ն:

Պարզվել է, որ նա մարտի 27-ին, ժամը 17.30-ից մինչև 18.00-ն ընկած ժամանակահատվածում «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող մի քանի հագուստի խանութներից գողացել է շուրջ 235.000 դրամ արժողության կանացի և մանկական կոշկեղեն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել