Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողների շնորհիվ՝ 2013 թվականի ապրիլի 1-ին Վանաձորի բժշկական կենտրոնի հիվանդասենյակներից մեկում հայտնաբերվել է 1977 թվականին ծնված Արմենակ Ս.-ն:
Վերջինս շուրջ ութ տարի՝ 2005 թվականի մարտի 24-ից հետախուզվում էր ՌԴ Վոլգոգրադի մարզի իրավապահների կողմից՝ մեղադրվելով գողության մեջ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Աղբյուրը` Իրավաբան.net