Այս հացին պատասխանելով` նշենք, որ հոգեկան խանգարման հետևանքով անգործունակ ճանաչված քաղաքացու կնքած գործարքն առոչինչ է:
Որպես հետևանք` այդպիսի գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին բնեղենով վերադարձնել ամբողջ ստացածը, իսկ բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում` դրամով հատուցել դրա արժեքը:
Գործունակ կողմը, բացի դրանից, պարտավոր է մյուս կողմին հատուցել նրա կրած իրական վնասը, եթե գիտեր կամ պետք է իմանար մյուս կողմի անգործունակության մասին:
Հոգեկան խանգարման հետևանքով անգործունակ ճանաչված քաղաքացու շահերից ելնելով` նրա կնքած գործարքը խնամակալի պահանջով դատարանը կարող է վավեր ճանաչել, եթե այն կնքվել է ի շահ այդ քաղաքացու:
Աղբյուրը` Իրավաբան.net