ՃՈ-ին կվճարի տուգանքի հնգապատիկը

Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հ.Թ.-ի` 100 000 դրամ տուգանք բռնագանձելու պահանջի մասին, իսկ Հ.Թ.-ն հակընդդեմ հայց՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` 100 000 դրամ տուգանքը գանձելուն ուղղված գործողություններն անօրինական ճանաչելու պահանջի մասին:

Հայցադիմումով հայցվորը նշել է, որ հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 26.06.2010թ. ԱԲ թիվ 721924 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 26.06.2011թ. ԱԲ թիվ 721924 որոշմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն պատասխանողը ենթարկվել է վարչական տույժի` 20 000 դրամի չափով տուգանքի, որը պատասխանողը չի վճարել, և վկայակոչելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասը` խնդրել է պատասխանողից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել տուգանքի հնգապատիկը` 100 000 ՀՀ դրամը։

Դատարանի եզրահանգմամբ՝ հայցի հիմքում դրված է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 26.06.2010թ. ԱԲ թիվ 721924 որոշումը` վարչական ակտ, որի իրավաչափությունը հաստատվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 14.03.2011թ. թիվ ՎԴ/2991/05/10 վճռով, հետևաբար իրավաչափ վարչական ակտի հիման վրա հայցվորի պահանջը` 100 000 դրամ բռնագանձելու մասին, հիմնավոր է և ենթակա է բավարարման։

Ուստի դատարանը վճռեց հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժել:

Իրավաբան.net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել