ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆաուլեր քաղաքը ճանաճել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան, ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքն ու անկախությունը:

Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Հայտարարության մեջ ասվում է, որ քաղաքային խորհուրդը կոչ է արել ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին միանալ իրենց՝ Արցախի ազատությանը աջակցելու հարցում:

Քաղաքային խորհրդի անդամ Գառնիկ Ղազարյանը, որը ներկայացրել է հռչակագիրը, նշել է, որ էթնիկ հայերի դեմ հերթական ցեղասպան պատերազմի ընթացքում Ֆաուլեր քաղաքը կանգնած է Արցախի կողքին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել