Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են․
«Ստեղծված իրավիճակում Հայաստանն Արցախի կողքին է:
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ստեփանակերտի քաղաքային բաժնի պետ Մհեր Հարությունյանի հետ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչները շարունակում են տնից-տուն, ապաստարանից՝ ապաստարան մեր հայրենակիցներին մատակարարել անհրաժեշտ քանակության պարենամթերք ու դեղորայք:
Նրանք ոչ միայն շնորհակալ աշխատանք են կատարում, այլև արժանանում են օրհնության խոսքերի:
Թիկունքն ամուր է նաև կազմակերպված ու պատասխանատու աշխատանքով»: