Աթենքն Անկարային մեղադրել է Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասին տեղափոխող ինքնաթիռն օդի մեջ պահելու միջադեպի հետ կապված սադրանքի համար, հաղորդում է Kathimerini-ն:
«Չնայած նրան, որ հունական կողմերը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասին տեղափոխող կառավարական ինքնաթիռն անցնի Թուրքիայի օդային տարածքով, թորքական իշխանությունները կրկին սադրանքի են դիմել»,-ասել է Հունաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Վասիլիս Քոյնիսը:
Ավելի վաղ հունական ERT հանրային հեռուստատեսությունը հայտնել է, որ Թուրքիան Մոսուլից հյուսիս ընկած թուրք-իրաքյան սահմանի վրա Հունաստանի կառավարական ինքնաթիռը 20 րոպե պահել է օդում՝ հրաժարվելով թույլ տալ թռիչքն իր օդային տարածքով: