Օրենսդրությամբ սահմանվել են մի շարք բացառիկ դեպքեր, երբ ոստիկանը կարող է ներգրավվել արտաժամյա աշխատանքի:
Մասնավորապես` ոստիկանության ծառայողը կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության`
1) պետության անվտանգության ապահովման համար.
2) պետության պաշտպանության անհրաժեշտության դեպքում.
3) մարդկանց փրկության համար.
4) հրդեհափրկարարական աշխատանքների ընթացքում օգնություն ցուցաբերելու համար.
5) տարերային կամ տեխնածին աղետի, հրդեհի, վթարի կանխման կամ դրանց հետևանքների վերացման համար.
6) զանգվածային անկարգությունների կանխման համար.
7) հավաքների և հանրային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման համար.
8) ոստիկանության առաջադրանքների կատարման համար, որոնք, իրենց առանձնահատկություններով պայմանավորված, չեն կարող կասեցվել կամ դադարեցվել.
9) ուսումնավարժական հավաքների կամ միջոցառումների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Ոստիկանության ծառայողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Ոստիկանության ծառայողի արտաժամյա ծառայության տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը: Արտաժամյա ծառայության համար վճարվում է հավելավճար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net