Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանի արտգործնախարարը Մոսկվայում կայացած բանակցություններում ասի, որ «Ղարաբաղը Հայաստան է», ապա բանակցությունների մասին խոսք լինել չի կարող:
«Եթե նա այսօր նման բան ասի, բանակցությունների մասին խոսք լինել չի կարող: Ես խոսեցի այս մասին, և ոչ ոք մեզ չի ստիպի», – ասել է Ալիևը ժողովրդին ուղղված իր ուղերձում: