Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եվրոպական խորհրդարանի պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը իրավիճակի համար պատասխանատու են համարում Թուրքիային, ով նաեւ իրենց բառերով ասած իմպերիալիստական մղումներով փորձում է շարունակել հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը, կարմիր գծով անցնում է նաեւ զինյալների մասնակցությունը եւ ԵՄ ներգրավվածության անհրաժեշտությունը։
Թեեւ ադրբեջանական կոռումպացված դիկտատորին հաջողվել է «ընկերանալ» որոշ պատգամավորների հետ, բայց քննարկման ընդհանուր տրամաբանությունը հավասարակշռված է, ճշմարտանման իսկ հաճախ խիստ պրոհայկական։ Որոշ պատգամավորներ նույնիսկ խոսեցին Արցախի ճանաչման անհրաժեշտությունից։
Խորհրդարանական քննարկումը լավ է, բայց կարծես Եվրոպական Միությունն է այսօր «թղթյա շերեփով» ու հուսահատ, ինչը հաստատում է Արտաքին ու անվտանգության բարձր ներկայացուցիչ Բորելի արտահայտությունը. «ինչ ի նկատի ունեք, երբ ասում եք ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի, մենք անում ենք այն, ինչ կարող ենք անել»»։