Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է․
«Ինչին և սպասում էինք։ Բոլորն այս պահին ուզում են առաջնագիծ շտապել, հաղթանակի բերկրանքը միասին վայելելու համար։ Բայց դրա կարիքն ընդհանրապես չկա։ Տղերքի երազանքն ավելի ուշ կկատարվի։
Հազար փա ՛ ռք, հերոսական մեր ժողովրդին։
Այ այսպես ենք հաղթում»։
Նա նաև նշել է․ «Զորքի ոգևորության ալիքը գնալով «անկառավարելի» է դառնում։ Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն կատարել իր առջև դրված մարտական խնդիրը։ Թշնամու գրեթե կազմալուծված զորամիավորումները խուճապից կորցրել են իրավիճակի կառավարումը և կրակում են միմյանց վրա»: