Երևանի ավագանին այսօրվա՝ հոկտեմբերի 6-ի արտահերթ նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ հարգելով զոհերի հիշատակը։
«Բոլորս գիտենք, որ պատերազմի մեջ ենք, ոչ ոք չի կասկածում մեր հաղթանակի մեջ, և ուզում եմ, թեղ ոչ ոք չկասկածի, որ վերականգնելու ենք թշնամու կողմից վնասված մեր բոլոր քաղաքների և գյուղերի ենթակառուցվածքները, իսկ դրա համար պետք է շատ ինտենսիվ աշխատանք»։
Քաղաքապետն ասաց, որ ավագանին արտահերթ նիստում քննարկում է Երևանի կողմից Ստեփանակերտին օգնություն տրամադրելու հարցը, բոլոր խմբակցությունները բանավոր իրենց համաձայնությունն են տվել։
Որոշման համաձայն Ադրբեջանական բանակի կողմից Արցախի Հանրապետության մայրաքաղաք՝ Ստեփանակերտի թիրախավորման արդյունքում՝ վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով, Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի վարչական մասից հատկացվել է 100 միլիոն դրամ։