Հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կայցելի Թուրքիա և Հունաստան

Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սթոլթենբերգը երկուշաբթի կայցելի Անկարա, իսկ երեքշաբթի բանակցություններ կվարի Աթենքում:

Աթենքում Սթոլթենբերգը կհանդիպի վարչապետի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ:

Նախօրեին ՆԱՏՕ-ն հայտարարել էր Միջերկրական ծովի արեւելքում լարվածության սրման դեպքում Թուրքիայի եւ Հունաստանի զինված ուժերի սահմանազատման մեխանիզմ ստեղծելու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել