«Հայփոստի» Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնաճյուղի, Հայաստան համահայկական հիմնադրամի և Կալիֆորնիայի հայ համայնքի ջանքերով երկու օրում «Հայփոստի» ԱՄՆ-ի մասնաճյուղի պահեստում հավաքվել է առաջնագծի համար նախատեսված 20 տոննա ծանրոց, որից 14 տոննան կուղարկվի արդեն այսօր երեկոյան:
Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը։
«Որպես փոստային կապի ազգային օպերատոր խոստանում ենք. ամբողջը տեղ ենք հասցնելու»,-նշել է նա։